02 06 2021

Վրաստանի սահմանի բացումը չի նշանակում թուրքական ապրանքների ներկրում. ՊԵԿ նախագահ



2021 թվականի հունվարի 1-ից կառավարությունը սահմանափակել է թուրքական ծագում ունեցղ ապրանքների ներմուծումը: Հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանը, այս իրավիճակում ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, որպեսզի արգելված ապրանքներ չհայտնվեն ՀՀ շուկայում, հարցին ԱԺ-ում  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց․

«Սահմանափակումը գործում է և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից այդ թվում` անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկվող ապրանքների նկատմամբ, ուստի հորդորում եմ մեր քաղաքացիներին սահմանով նման ապրանքներ ներկրելու փորձ չանել, ներկրումը կարգելվի»:

ՊԵԿ նախագահի խոսքով` մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և այդ կանոններին համապատասխան ստուգումներ կիրականացվեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ