Անցած տարի լոլիկի խորը դիֆիցիտ է եղել, այս տարի էլ պահանջարկը շատ ավելի մեծ է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, որ շուկան ողողված է թուրքական լոլիկով, ինչի պատճառով տուժում է հայ գյուղացին:
«Հիմա մենք մթերողների հետ աշխատում ենք այնպես անել, որպեսզի անհրաժեշտ ծավալներն ապահովենք՝ լոլիկի, բադրիջանի և այլն, որովհետև հումքի քչության պատճառով ստիպված որոշ մասը ներկրվել է նաև այլ երկրներից: Այսօր մեր խնդիրը մի քիչ հակառակն է՝ ապահովել մեր սննդի արդյունաբերությանը անհրաժեշտ հումքով, որի ուղղությամբ մենք աշխատում ենք: ինչ վերաբերում է բուն հարցին՝ մենք չենք երկարացրել թուրքական ապրանքների արգելքը, հետևաբար շուկան կարող է ողողված լինել այն ապրանքներով, որի մասին դուք ասացիք, դա օրենքի մեջ է»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը