Հայաստանում 400 ձեռնարկությունների շրջանում հարցում է անցկացվել։ Նրանց մեծ մասը թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ճիշտ որոշում են համարում, սակայն բիզնեսի տեսանկյունից որոշ ընկերություններ անպատրաստ էին դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը:
«Օրինակ, արդյունաբերական ընկերությունները կամ կարի հետ կապված ընկերությունները, որոնք հումքը ներկրում էին Թուրքիայից, լիովին անպատրաստ էին դրան: Իրենց համար արգելքը մեծ խոչընդոտ դարձավ»,- ասաց Պետոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը