30 03 2021

90-ականներին քայքայված ոլորտը 1998-2007-ին գրեթե կրկնակի աճ գրանցեց

90-ականներին քայքայված ոլորտը 1998-2007-ին գրեթե կրկնակի աճ գրանցեց

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորոտին:

Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը կարևոր է ցանկացած պետության համար։ Նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում գյուղատնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էր վերամշակվող արդյունաբերությունը։ Հայաստանում մի շարք արտադրություններ հիմնվեցին․ պահածոների, մսամթերքի, ալկոհոլային խմիչքների, ալյուրի և խմորից արտադրանքի, ինչն էլ նպաստեց նրան, որ մի շարք կատեգորիաների սննդամթերքների ներկրումը վերացվեց։ Պահածոների արտադրությունների հիմնման արդյունքում հայկական միրգ ու բանջարեղենը իրացվում էր ոչ միայն այստեղ, այլև արտահանվում էր պահածոների, չրերի, բնական հյութերի տեսքով՝ ապահովելով գյուղացու զբաղվածությունն ամբողջ տարվա ընթացքում։

Վերացվել էր նաև ձվի ներկրումը։ Տեղական ձուն իրացվում էր երկրի ներսում 10 տարիների ընթացքում անփոփոխ, ցածր գնով, իսկ ավելցուկն արտահանվում էր։

Այսպիսով՝ 90-ականներին քայքայված ոլորտը 1998-2007-ին գրեթե կրկնակի աճ գրանցեց՝ 295 մլրդ դրամից հասնելով 575 մլրդի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ