Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ազատության» ռեպորտաժում բացակայող և խեղաթյուրված մտքերս
Այսօր «Ազատությանը» հարցազրույց տվեցի, որը ռեպորտաժում դրվեց առանց հնչեցրածս գլխավոր մտքերի:
Դրանք են.
Խեղաթյուրված միտք
Ռեպորտաժում ասվում է, թե ես հայտնել եմ, որ «Հայրենիք» կուսակցությունն ամեն դեպքում մասնակցելու է ընտրություններին:
Մինչդեռ այդ հարցին պատասխանելիս ասել եմ հետևյալը. «Մենք հայտնել ենք մասնակցության մեր որոշման մասին այն ժամանակ, երբ իշխանությունը չէր պատրաստվում փոխել ընտրական օրենսգիրքը: Ուստի, հաշվի առնելով իշխանության կողմից անթույլատրելի նախապայմանի առաջադրումը, փոփոխությունից հետո մասնակցելու հարցը պետք է քննարկվի կուսակցության խորհրդում և ընդունվի որոշում: Իմ անձնական կածիքով մենք կմասնակցենք ընտրություններին նաև ընտրական օրենսգրքի փոփոխության դեպքում»: Այս կարծիքի մասով հատուկ ընդգծել եմ, որ դա բացառապես իմ անձնական կարծիքն է, որը կարող է չհամընկնել կուսակցության հետագա որոշման հետ:
Հ.Գ. Սա ընդունեք ոչ թե դժգոհություն «Ազատության» հասցեին, այլ լրացում ռեպորտաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը