10 06 2022

Սա իրավական «բեսպրեդել» է, խախտվում է Իգոր Խաչատուրովի ազատության իրավունքը. Արծվիկ Մինասյան



Փորձում են ներկայացննել, որ դատարանները ծանրաբեռնված են, բայց մենք խոսում ենք մարդու հիմնական իրավունքի՝ ազատության իրավունքի մասին: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում պետք է քննվեր Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի հարցը, բայց չեն ներկանայցել ոչ դատավորը, ոչ էլ դատախազը:

«Հերթական անգամ փորձ են անում հանրության մեջ կեղծ ուժ ցուցադրել: Աբսուրդ է, որ մարդ կարող է մնալ անազատության մեջ դատախազի չներկայանալու պատճառով, դա ապօրինություն է»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ