03 06 2022

Ռուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքեր

Ռուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքեր

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ամերիկյան Ազատություն ռադիոկայանի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։ 

Ավելի վաղ արգելափակել էր ադրբեջանական Haqqin.az և Minval.az կայքերի հասանելիությունը։ «Ռոսկոմնադզորը» որոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի մուտքը սահմանափակվում է, եթե այն պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք սփռվում են արժանահավատ հաղորդագրությունների քողի տակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ