17 03 2021

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30-ին՝ Կազանում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30-ին՝ Կազանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ապրիլի 30-ին՝ Կազանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ТАСС-ը:

Օրակարգում նախատեսվում է ներառել արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների հարցը (մինչև 2025 թվականը), ինչպես նաև ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժի ապահովման ճանապարհային քարտեզը և այլն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ