12 03 2021

Զախարովան՝ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարության մասին

Զախարովան՝ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարության մասին

Ընդհանուր առմամբ, Մոսկվան Բաքվի եւ Երեւանի կողմից կառուցողական տրամադրվածություն է նկատում եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը։

«Խմբի հիմնական նպատակը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաարգելափակման վերաբերյալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։ Մենք հույս ունենք, որ նման դրական ֆոկուսը եւ հատման կետերի որոնումը կգերակշռեն ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ ԶԼՄ-ներում», - ասել Է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ