02 03 2021

Աշոտյանը հրպարակել է նամակ՝ ԱՄՆ-ի ՀՅԴ և ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման

Աշոտյանը հրպարակել է նամակ՝ ԱՄՆ-ի ՀՅԴ և ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որն ԱՄՆ-ի ՀՅԴ և ՌԱԿ կառույցների կողմից ուղղվել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանին:

 

«Հրապարակում եմ ինձ անանուն աղբյուրներից հասանելի դարձած նամակը՝ ԱՄՆ-ի ՀՅԴ եւ ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման։

Ամերիկայում գործող հայկական ավանդական կուսակցությումները «բռակ» են հանում ցեցը կերած թուրքական արտադրության ուսապարկուհուն՝

«Այս համատեքստում, հատկապես տվյալ ճակատագրական պահին, մենք կտրականապես դեմ ենք Լիլիթ Մակունցի հիվանդախորհուրդ նշանակմանը, ով պառակտիչ քաղաքական կերպար է, չունի պաշտոնական դիվանագիտական փորձառություն....։ Այս նամակով, մենք պահանջում ենք, որ դուք հետ կանչենք նրա առաջադրումը, իսկ իր՝ այդ պաշտոնին անհամատեղելիության մասին մեր մտահոգությունները մենք կհասցնենք նաեւ մեր (ԱՄՆ) կառավարությանը»։

ԱԳՆ-ն գաղտնի է պահել այն առ այսօր»,- գրել է նա՝ կից հրապարակելով փաստաթղթի լուսապատճենը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ