16 11 2024

Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան

Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի, հատկապես՝ Ադրբեջանի հետ։ Եթե նույնիսկ բազմապատկման աղյուսակի շուրջ բանակցեն։ Էլ ուր մնաց ջրային ռեսուրսների լրջագույն հարցով»,-ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում  պատասխանելով քաղաքացիների հարցերին:

Նա պատասխանել է հետևյալ հարցին. «Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքո բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը»։

Աշոտյանը նշել է. «Այսքանից հետո էլ ավելի նյարդայնացնող էր, որ նման կարևորագույն տեղեկատվության մասին հայ ժողովուրդը ստանում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ելույթից։ Այս տհաճ իրողությունը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ։

Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ ավելի սահմռկեցուցիչ փաստեր են ի հայտ գալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ