25 10 2024

Նախագահը կրկին դեսպաններ է հետ կանչել և նշանակել

Նախագահը կրկին դեսպաններ է հետ կանչել և նշանակել

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ հետ կանչելու և նշանակելու վերաբերյալ։ Նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչներ են նշանակվել միջազգային կառույցներում։

Այսպես՝ Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Արման Խաչատրյանը հետ է կանչվել  Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան։

Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել  Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Անդրանիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ու ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ