27 02 2021

ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է. Ղազինյան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է. Ղազինյան

Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահին ներկայացրած առաջարկը ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է ! ! !

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ԺԱՄԿԵՏՈՎ»:

Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, իսկ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է նշանակվել 2020թ-ի հունիսին։

Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումով, բացառապես ՔԱՂԱՔԱԿԱՆ դրդապատճառներով ԳՇ պետին ազատելու առաջարկը ոչ միայն հԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է, այլ նաև բանակը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու ՈւՂՂԱԿԻ դիտավորություն։

ՀՀ Նախագահը ուղղակի պարտավոր է չստորագրել այդ անօրինական առաջարկը և ուղարկել այն Սահմանադրական դատարան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ