Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ԳՇ-ն հայտարարություն էր տարածել՝ միանալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու փաստաթղթերն ստորագրել է, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել հրամանագիրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը