24 02 2021

44 օր ստած ՊՆ, դու համարձակություն ունես որևէ մեկին փաստեր խեղաթյուրելու մեջ մեղադրե՞լ․ Սևակ Հակոբյան

44 օր ստած ՊՆ, դու համարձակություն ունես որևէ մեկին փաստեր խեղաթյուրելու մեջ մեղադրե՞լ․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուրեմն, մի բան ասեմ, չեք հավատա: ՊՆ-ն ասոմ է, թե Yerevan.Today-ը խեղաթյուրել է գենշտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքը։ ՊՆ-ն, այն գերատեսչությունը, որը 44 օր շարունակ հայությանը, հանրությանը, աշխարհին մոլորության մեջ էր գցել, խաբում էր, խեղաթյուրում էր իրականությունը, ադրբեջանցիներն առաջ էին գալիս, իսկ իրենք ասում էին՝ հաղթելու ենք, պարտությունը հաղթանակ էր ներկայացնում․ ՊՆ-ն, որի ստի արդյունքում մենք կանգնեցինք խայտառակ կապիտուլյացիայի փաստի առաջ, համարձակություն ունի որևէ մեկին մեղադրելու փաստերը խեղաթյուրելու մե՞ջ։ Այն էլ մեզ՝ լրատվամիջոցի, որի գործունեության ողջ ընթացքում որևէ մեկը նման մեղադրանք հնչեցնելու որևէ առիթ չի ունեցել։

Դու՝ պաշտպանության նախարարություն, երես ունես խոսելու խեղաթյուրումի՞ց։ Դուք էն կառույցն եք, որ երեկվանից մտել էիք եսիմինչի մեջ, երբ Փաշինյանը հերթական ստի արդյունքում վարկաբեկում էր ձեզ, Զինված ուժերին, ռուսներին։ Դուք ընդհանրապես խուսափեցիք որևէ պարզաբանում տալ, ու հիմա համարձակվում եք որևէ մեկին, որևէ հարցում մեղադրե՞լ։ Երբ ձեր որևէ մեկնաբանության կարիքը լինում է, դուք չկաք։ Հետո հենց մեկը անկեղծանում է, ընկնում-սկսում եք այլոց վրա մեղքերը գցելու ձեր անփառունակ գործելաոճով հաղորդագրություններ տարածել:

Գենշտաբի խոսնակ, հեռախոսդ նայիր, թե ինչ զանգ ես էսօր բաց թողել, ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյան, հեռախոսդ նայիր, թե ում զանգերին չես պատասխանել։ Ռազմական դրության մեջ գտնվող երկրի ՊՆ ներկայացուցիչները օրերով հեռախոսներին չեն պատասխանում, զբաղված են ձրիակերությամբ, ու դուք երես ունեք որևէ բանում մեղադրելո՞ւ։

Չհամարձակվեք որևէ անգամ մեզ դասեր տալ, թե ոնց աշխատենք․ դուք դրա ո՛չ մասնագիտական, ո՛չ բարոյական իրավունքը չունեք։

Հարց ՊՆ ղեկավարությանը, հերքման տեքստը գրողներին, որ մեզ կոչ են անում զերծ մնալ ՊՆ ոլորտին վերաբերող նմանատիպ քննարկումներից, բա որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարում էր, թե մեր ո՛ր թանկարժեք զենքը չի կրակում, նրան կոչ արեցի՞ք զերծ մնալ նմանատիպ քննարկումներից, իրականության խեղաթյուրումներից, բացառապես քաղաքական նպատակով շահարկումներից։ Նիկոլը որ հայտնեց, թե Ռուսաստանից գնած Իսկանդերը 80-ականների է ու պարզվում է՝ անորակ է, նրան ասացի՞ք զերծ մնա նման խեղաթյուրումներից։

Ինչ վերաբերում է գենշտաբի պետի տեղակալի հարցազրույցի վերաբերյալ ՊՆ հերքումներին։ Ո՞վ չի հասկանում, թե որ հիստերիկ զանգն է դարձել հերքման տեքստը գրելու պատճառ։

Նիկոլի հարցազրույցի սկանդալային պնդումը, թե՝ Իսկանդերը թերի է կրակել, խառնել է իրար ողջ հայկական ու ռուսական քաղաքական, փորձագիտական, գործընկերային դաշտը։ Ակնհայտ էր, որ Նիկոլը միտումնավոր կամ էլ չհասկանալով, վարի է տալիս հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես։ Շատ ուրախացանք, որ, ի վերջո, գտնվեց պաշտպանության նախարարության մի ադեկվատ ղեկավար, որը ծիծաղեց Նիկոլի ասածների վրա և ազդակ փոխանցեց ռուսական կողմին, որ մեր երկրում Նիկոլի ասածները Իսկանդերի մասով պատասխանատու կառույցը չի հաստատելու։ Սա ազդակ էր, որ հարգելի Ռուսաստան, մեր ղեկարավարության մեջ բոլորը չէ, որ դեբիլ են։

Սա շանս էր Պաշտպանության նախարարությանը տղամարդավարի դրսևորվելու։ Բայց ՊՆ-ն Գենշտաբի պետի տեղակալի հարցազրույցից ժամեր անց ցույց տվեց, որ ո՛չ, նա շարունակում է պոլի շոր լինել Նիկոլի ձեռքին, ՊՆ-ն հաստատում է, որ Նիկոլի՝ ռեստորանի գեներալ Վաղարշակ Հարությունյանի գերագույն հրամանատարի խառնակիչ, դիլետանտ, խեղաթյուրիչ հայտարարության տակ ստորագրում են։ Եթե Նիկոլն ասում է, որ Իսկանդերը կարի մեքենա է, Գենշտաբի պետի տեղակալը ո՞վ է, որ ասի՝ չէ, ժամանակակից զենք է։

Կրկնում եմ՝ Տիրան Խաչատրյանի տեսակետը ձեր ՊՆ-ն փրկելու շանս էր, որ ցույց տայիք՝ Հայաստանի պաշտոնական մասում դեռ մնացել են ադեկվատ մարդիկ։ Ափսոս որ չկան։

Հ.Գ. Բա որ հերքում եք, ինչո՞ւ ափալ-թափալ գործից հանեցիք Տիրան Խաչատրյանին, որին ընդամենը վերջերս էիք ազգային հերոսի կոչում տվել։

Հ.Գ. Տիրան Խաչատրյանը դեռ շատ շնորհակալ կլինի, որ Yerevan.Today-ը օգնեց դուրս գալ էս դավաճանական թիմից: Մնացածին էլ խորհուրդ. Որ զանգում ենք, պատասխանեք, կարող է՝ այդ զանգն էլ, ձեր վերջին շանսն է:

Հ․Գ․ Մենք ուզում ենք Նիկոլին ազատել, սա բոլորին ազատում է, որ ինքը մնա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ