Այն ինչ կատարվեց սարսափելի է, այն ինչ սպասվում է մեզ սրանց օրոք, ավելի սարսափելի է։ Անհնազանդության երթի վերջում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը և դրա համար կդիմենք բոլոր միջոցներին։ Ասում են սահմանադրություն․․․ Հայաստանում սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով, ամեն օր իրենք խախտում են սահմանադրությունը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը