«Ադրբեջանի Սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին, որտեղ հղում է արվում 1918 թվականի մայսիսի 28-ի Անկախության հռչակագրին: Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թվականների Ադրբեջանի իրվահաջորդն է: Իսկ այդ ժամանակվա Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային եւ Արեւելյան Անդրկովկասը, եւ 1919-ին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ մասամբ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ի տարբերություն ՀՀ Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Բա մենք հարց չենք բարձրացնո՞ւմ: Մենք հարցն այդ ձեւով չենք բարձրացնում, որովհետեւ խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օերնսդրությանը՝ այս պայմանագրի դրույթները չկատարելու համար:
Ադրբեջանի թղթերի մեջ կա նաեւ ձեւակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քկմ է, եւ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քկմ: Սա նշանակում է, որ այսօրվա Ադրբեջանը այդ տրամաբանությամբ եւս 45-46 հազար քկմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն: Դա մեզ անհանգստանցնում է եւ խնդիր է: Բայց մենք չենք ասում՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի: Մենք ասում ենք՝ կա խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդված, որը այդ հարցը կարգավորում է»,- հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը