ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հապարակել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթից, որում դիմում է ոստիկաններին:
«Նրանցից շատերն ինձ ասում են՝ Աշոտյան ջան, ի՞նչ անենք, տուն ենք պահում։
Ես առաջին երկու շաբաթը դա ընդունում էի, դեռ չէի հասկացել, որ այն 5000 զոհված տղերքն էլ էին տուն պահում, իրենց տներից տնահան եղած հազարավոր հայրենակիցներն էլ էին տուն պահում, վիրավոր դարձած մարդիկ էլ էին տուն պահում, բոլորս էլ տուն ենք պահում, այսօր հայ չկա, որ չմտածի իր տունը պահելու մասին։
Տուն պահելը այլեւս «отмазка»(արդարացում-խմբ.) չէ»,- ասել է Աշոտյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը