Կրկնազարթոնք է լինելու Հայաստանում, նորից ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք առաջ: 1988-ի արժեքները, առաջընթացը, այսօրվա ապիկար, ապազգային իշխանությունն իրենց գրագետ, կառուցողական ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նխարար Սեյրան Օհանյանը:
«Այն արժեքները, որ ձեռք էինք բերել այս 30 տարիներին, բավարար էին, որ մեր պատմությունը կերտենք ու գնանք առաջ»:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ իշխանությունները հնի ու նորի բժնելով, պառակտելով հասարակությունը, բանակն էլ են բաժանել հնի ու նորի. «Տեղեկացնեմ, որ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ ԳՇ-ի և ԳՇ պետի նկատմամբ: Ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից: Ինչ է նշանակում հին բանակում: Դա նշանակում է տարիքով անձնավորություն համապատասխան գիտելիքներով, հմտություններով: Դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, ով անցել է ծառայողական աստիճանով և ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը