«Փետրվարի 20-ին՝ ժամը 15-00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ տեր կանգնելու քո երկրին, տեր կանգնելու քո հողին, քո պետականությանը: Հողը մեր ոտքերի տակից տանում են, հողը դավաճանեցին, մեր պետականությունը կործանում են, հայ ազգի ճակատագիրն է: Դո՛ւրս արի, հայ մարդ, դո՛ւրս արի, հայ կին, հայ ազգ, հայ ժողովուրդ, դո՛ւրս արի, տեր կանգնի՛ր քո պայքարին, տեր կանգնի՛ր քո հողին: Փետրվարի 20-ին՝ ժամը 15.00-ին թույլ մի՛ տուր, որ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող իշխանազավթները կարողանան ոչնչացնել քո այսօրվա ներկան ու քո ժառանգների ապագան, տեր կանգնի՛ր քո երկրին, սպասում ենք ձեզ բոլորիդ»,- իր տեսաուղերձում նշում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը