12 02 2021

ԱԱԾ-ում ասել եմ՝ պատասխան եք տալու ժողովրդի և Աստծո առաջ․ Գագիկ Ծառուկյան



ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հրապարակի» դիտարկմանը, որ այս պայմաններում անհնար է ներդրողներ բերել, իսկ դասական լուծումները չեն աշխատում, հայտնեց իր անհամաձայնությունն՝ ասելով․ «Ուրեմն՝ աշխարհում չլուծվող խնդիր չկա, բոլոր հարցերը լուծվում են կլոր սեղանի շուրջ։ Եթե բանակցությունը մարդկանց մոտ վստահութուն ներշնչի, պայմաններ լինեն, որ մարդիկ վստահելով․․․ միշտ էլ ցանկացած երկրում պատերազմ ա եղել, սրանից ավելի վատ կարգավիճակ, բայց պետք է լիարժեք լինի ծրագիր, մոտեցում, ոչ անփորձ երիտասարդների իշխանություն,այլ փորձառու մարդկանց, տեսած մարդկանց, հարգանք վայելող մարդկանց, որոնք կարող են կազմակերպել։ Ես 18 թվականին էլ եմ ասել,որ էսօր ներդրման համար հարկավոր է այնպիսի պայման, ինչ որ Վրաստանը ներկայացնում է ներդրման համար, մենք 10 տոկոս ավելի առավելություն տանք։ Որ ներդրողը շահագրգռված լինի գա Հայաստան»,-ասում է Գագիկ Ծառուկյանը ու ավելացնում՝ եթե չես անում, նրանք գալիս են ոչ թե Հայաստան, այլ Վրաստան։

 

«Ներկայացրել եմ, որ ներդրողի համար լինի մեկ պատուհան։ Ներդրողը գալիս ա, ներկայացնում ա իր ծրագիրը, թղթերը հանձնում ա, ասում ա՝ մեկ ամիս հետո քո վճարումը կանես, կգաս քո գործը կսկսես։ Թույլտվությունը տալիս են, մարդը 1․5 տարի ընկած դռնեդուռ՝ նախարարարություն, կանաչապատում, էկոնոմիկա, քաղաքապետարան, մարզպետարան, չգիտեմ ու ձգվում ա, ու մարդն էլ հիասթափվում ա»,-հավելեց Գագիկ Ծառուկյանը։

Պատասխանելով հարցին, թե հիմա այդ ներդրողները կգա՞ն Հայաստան, Գագիկ Ծառուկյանն ասաց․«Բայց արդեն ապացուցվել է, որ էլ չեն գա։ 3 տարի ա, ես առաջին օրվանից եմ ասել, որ այդ անփորձ երիտասարդները, սրանք չեն տիրապետում․․․ Կարևորը ոչ թե խոսելն է, անգիր արած՝ ժողովրդի աչքին թոզ փչելը, այլ մարդը պետք է անցած ճանապարհ ունենա, քարը քարին դրած լինի։  Անփորձ մարդը, պրակտիկա չունեցող մարդը ո՞նց կարող է ոլորտ ղեկավարի»։ Ծառուկյանը մեկ հասարակ օրինակ բերեց, երբ նախորդ տարի մեքենաների վաճառքից  400 միլիոն դոլարից ավելի փոխանակ ներդրվեր ծրագրերի ու աշխատատեղերի մեջ ( ըստ Ծառուկյանի՝ գոնե  20 հատ գործարան բացեին, 300 հոգի աշխատեր, 6000 հոգի աշխատանքով ապահովված կլիներ)  400 միլիոն դոլար գումարը «տվեցին բանկին՝ 2 տոկոսով», վաղն էլ 12 տոկոսով տալու են ժողովրդին որպես վարկ։ Գագիկ Ծառուկյանը հարցնում է․«Բայց ո՞նց կարելի ա, դու էսօր աշխատատեղի խնդիր ունես, ասում են՝ ներգաղթ լինի, ես նորից եմ ասում՝ մարդը պետք է փորձ ունենա։ Կամ ասենք՝ պատերազմը 3 ամիս ա՝ դադարել է, էսօր ամենածանր վիճակն ա, անդունդի մեջ ենք․ գործազրկություն, աշխատանք չկա, փող չկա, տուրիստ չկա, զարգացում չկա։ Բայց կյանքը շարունակվում ա, մարդիկ ապրում են, մարդը պտի տուն պահի, երեխա կերակրի, ծնող պահի, և ամենակարևորը՝ վարկը պտի փակի»։ 

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ այս պահին Հայաստանում կա  650 հազար ընտանիք և 1 միլիոն 700 հազար վարկառու։ Այսինքն՝ ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է։ 

«Հասցնում ա հազիվ վարկը փակել։  Բայց մարդը ուզում ա ապրի, բայց չի ուզում իրա վերջին հույսը կորցնի։ Իրա կրպակն ա, իրա տունը, իրա հողը, կնոջ ոսկեղենը, բայց պատերազմի ժամանակ եթե պատերազմ և համաճարակ ա, տնտեսական ճգնաժամ, ուրեմն՝ պետք է քայլեր կատարվի․ վարկի տոկոսները սառեցվեն, մարդկանց հնարավորություն տան ապրելու, որոշները պետք է զրոյացվեն, թող բանկն էդ տարի եկամուտ չունենա։ Պարտադիր չէ»,-հավելեց ԲՀԿ առաջնորդը։ Նրա խոսքով՝ պետությունը  թող դոտացիա տա։ Եթե պետական պարտքը աճում է, թող 200-300 միլիոնով էլ աճի, «բայց քո ժողովրդին դու փրկում ես, կյանք ես տալի, հնարավորություն․․․ ասում եմ՝գյուղատնտեսական վարկերը, սպառողական, որ մարդը ապրելու, գոյատևելու համար սպառողական վարկ ա վերցրել, չի կարողանում։ Հիմա տունը ձեռից առնելով, կամ էլ ասենք թե՝ որ թոշակը չկարողանա ստանա էլ, դա ի՞նչ ա նշանակում։ ժողովուրդը էսօր շատ ծանր վիճակում ա, ճահիճի մեջ ա, պետք է կառուցողական քայլեր կատարեն։ Կուսակցական պատկանելությունը կապ չունի, կապ չունի՝ ես եմ ասում, թող դա վերագրեն իրենց»,-արձանագրեց Ծառուկյանը։

Բայց նա չի կարծում ,որ այս կառավարությունը ունակ է նման քայլերի։ Փորձ չունեն մի կողմից, և ճիշտ էլ չէ այդ փորձառությունը ժողովրդի վրա ձեռք բերել։ Ծառուկյանը շարունակում է․«Էսօր վերցրել են, գյուղնախարարությունը փակել են։ Էդ հողատարածքները, գյուղական մթերքները, որ ժողովրդին կերակրողն են,պետություն պահողն ու սահման պահողն էլ  գուղացին ա, բայց ասենք թե ՝ էսօր գյուղատնտեսության նախարարություն չկա։ Էսօր մարդիկ հողագործությամբ չեն զբաղվում։Թողել ա խոտհարքի տակ»։ Գյուղացին էլ այսօր մինչև 30 տոկոս վարկ է փակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ