20 08 2024

ԱԺ ընդդիմությունը նախատեսում է մեծ միջոցառում անցկացնել մարզահամերգային համալիրում․ «Հրապարակ»

ԱԺ ընդդիմությունը նախատեսում է մեծ միջոցառում անցկացնել մարզահամերգային համալիրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, ԱԺ ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, նախատեսում են մեծ միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նրանք դիմել են համալիրի ղեկավարությանը, որ մեծ դահլիճը վերցնեն՝ աշխարհին ցույց տալու, որ Արցախի թեման փակ չէ, այսպիսի մեծ դահլիճ են կարողանում հավաքել:

Սկզբում ՄՀՀ ղեկավարությունը` հանձին Կարեն Ղազարյանի, մերժել է հայտը, սակայն, հավանաբար, գիտակցելով, որ աղմուկ կբարձրանա, համաձայնել են փոքր դահլիճը տրամադրել: Ի դեպ, Բագրատ սրբազանին ՄՀՀ-ն մերժել էր դահլիճ տրամադրել: Այդ օրը Արցախի քաղաքական էլիտան և ընդդիմադիր գործիչները նախատեսում են նաև այցելել Եռաբլուր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ