Այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է նաև Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N8-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։
Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս պաշտոնի համար առաջադրել է Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը