13 06 2024

Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան



Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել է 2 ժամ, որից հետո խնդրել են դուրս գալ այնտեղից, պարզաբանեց, որ այդպես չի եղել։

«Արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է վերջին գործողությանը, Շահրամանյանը նշեց, որ ինքն արդեն ասել է, որ ժամեր անց հասկացել են, որ մենակ են, և անհնար էր դիմադրել 1-ը 10 ադրբեջանական ուժերին, և պետք էր փրկել կյանքեր, ինչն էլ արել են։

«Ինչ վերաբերում է նրան, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել սարքին, կարգին, ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում, և սպառազինության համար ով է ենթակա պատասխանատուն։ Դավիթ Բաբայանն էլ ասաց, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Պետք է այս մասին իմանան և չփորձեն մեղավորներ գտնել»,-ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ