Պայքարի այդ ճանապարհն անիմաստ է, որովհետև գործ ունենք մի մարդու հետ, որը կառչել է աթոռից: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ անդրադառնալով մտավորականների «Ձայն հայրենյաց» նախաձեռնությանը, որի մի քանի հանդիպման մասնակցել է:
«Բացի մի փոքր խումբ աղանդավորների, որոնց հոգևոր հովիվը Նիկոլ Փաշինյանն է, մնացած բոլորն ամեն ինչ գիտեն՝ ինչ է կատարվում: Եթե անգամ բոլորը դուրս գան ու գոռան՝ հեռացիր, Նիկոլ Փաշինյանը չի գնա։ Ես մտածում եմ՝ ի՞նչ դեղ կօգնի, ի՞նչ մարդ դա կանի: Ես մեկ մարդ եմ տեսնում, որ դա կարող է անել. Դա Ռոբերտ Քոչարյանն է: Մենք այդ մարդուն շատ պետք է խնդրենք, որովհետև եթե ես իր տեղը լինեի, ես չէի գա: Ինքը լավ ապրում է, փող ունի, պատիվ ունի, Ռուսաստանում Պուտինի ընկերն է: Էդ մարդը մի անգամ արդեն արել է, իմա կարող է ասել՝ դուք արեք, ամեն անգամ ես պետք է գամ ձեր փամփերսները փոխե՞մ: Բայց մենք պետք է խնդրենք: Մենք չունենք էդ մասշտաբի քաղաքական գործիչ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը