30 01 2021

Սառը ցնցուղ էր Նիկոլի համար. փողոցը ոտքի է կանգնում. Ռուբեն Հակոբյան․ Փաստինֆո



Փաստինֆո-ն հայտնում է․ «Երեկվա հանրահավաքը սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանի համար, և ես կոչ կանեմ բոլորին գնալ այդ հանրահավաքներին, պետք է մեծ ճնշում գործադրել, քանի որ ինքը սրբություն չունեցող անձնավորություն է, ինքը ոչինչ չի ճանաչում, ոչ պետություն ոչինչ, նա միայն իր շահն է ճանաչում իր փողը և իր անվտանգության խնդիրն է լուծում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով` մեծ ակնկալիք այս հանրահավաքներից ունենալ պետք չէ, բայց վստահ է, որ այն շարունակություն կունենա, օրերն էլ կտաքանան, և վերջապես փողոցը ոտքի կկանգնի:

«Չկա մի լուրջ կառույց, որն այսօր իր անվստահությունը չհայտնի Նիկոլ Փաշինյանին և չպահանջի նրա հրաժարականը։ Նիկոլն ասում է ես չեմ գնում, ձև գտեք ինձ հեռացնելու, ու այդ ձև կգտնվի, վստահ եմ: Ավելին, ասեմ կարող է նույնիսկ այս ամենը ֆորս մաժորով ավարտվի` ի վնաս իրեն»,- նշել է Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ