ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«ԵԽԽՎ քաղաքական խմբերում եւ լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) եւ Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների եւ ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը