11 01 2021

Արժի՞ արդյոք ահռելի գումարներ ծախսել նախընտրական քարոզչության համար. Բիչախչյան

Արժի՞ արդյոք ահռելի գումարներ ծախսել նախընտրական քարոզչության համար. Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը գրում է․

«Եվ ընդհանրապես, արժի արդյոք ամեն ընտրությունից առաջ ահռելի գումարներ ծախսել նախընտրական քարոզչության համար, գրել ծրագրեր, մարդկանց կտրել տնից տեղից, խոստումներ տալ, ժամանակ վատնել:

Ես չեմ լսել պրակտիկայում որևէ երկրի վատ նախընտրական ծրագիր. բոլորն էլ շատ լավն են: Գոնե կարելի է օրինակ Սահմանադրությամբ նախատեսել դրույթ, համաձայն որի նախընտրական ծրագիրը պետք է ունենա կոնկրետ ռազմավարական պարտադիր կետեր, ծրագրի իրականացման ժամանակացույց:

Եթե կարևոր կետերից որևէ մեկով նախատեսված միջոցառումը ժամանակացույցով նախատեսված ժամկետում չկատարվի, իրավունքի ուժով Ազգային ժողովում քննարկվի կառավարության իմպիչմենտի հարցը: Իրավունքի տեսանկյունից, եթե իրավական ակտում սահմանված է պայման ու գոյություն չունի այն չկատարելու համար իրավական ակտով սահմանված հետևանքը, այդ իրավանորմը մեռած և չգործող նորմ է: Նույնն էլ այս դեպքում. մինչև չլինեն կոշտ մեխանիզմներ նախընտրական ծրագրերի դրույթները չկատարելու համար, ուղղակի անիմաստ է դառնում նախըտրական քարոզչությունը»;

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ