Մեր իշխանությունները չեն մասնակցում մեր երկրի սահմանազատմանը և սահմանագծմանը։ Բացակա են նրանք։ Այո, թուրքն է տնօրինում, ադրբեջանցին․․․ բայց զուգահեռաբար մի այլ խայտառակ բան է տիրում մեր երկրում, այսօր մենք տեսնում ենք, որ տնտեսութունը գահավիժում է, այսօր մենք չգիտենք մեր պահուստները կենտրոնական բանկի ինչքան է ռեալ և մենք չգիտենք, թե ժողովուրդն ինչքան է աղքատանում։ Այս մասին կառավարության մոտ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Գնում ենք սոցիալական փլուզման ճանապարհով։ Ես չգիտեմ մեկ-երկու ամիս հետո թոշակները աշխատավարձերը կարողանալու ենք տալ, թե՝ ոչ և ով պետք է պատասխան տա դրա համար»,- ասաց Մելքումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը