Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է երկրում առկա ճգնաժամներին։ Գրառումը՝ ստորև․
«Մեր ճգնաժամները
1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է սրվելու: Կխուսափեմ քաղաքացիական պատերազմ եզրույթից, բայց ատելության ու անհանդուրժողականության նման դոզա մեր պատմության մեջ չեմ հիշում: Բախումներն ու հաշվեհարդարն էլ այն մինիմալն է ինչ տեղի է ունենալու:
2. Արտաքին քաղաքական ճգնաժամը մեզ համար նոր ճգնաժամ է լինելու: Այն ձևավորվելու է հաշվի առնելով նոր տարածաշրջանային իրողությունները, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, մեր սուբյեկտայնության նվազումը, մեր անվտանգային առաջնահերթությունը և այլ գործոններ:
3. Տնտեսական ճգնաժամն արդեն առկա է: Դիմադրում է միայն բանկային համակարգը՝ լավ հիմքեր ունենալու շնորհիվ: Սակայն երկար չի դիմադրի: Արտաքին ու ներքին ներդրումներ չեն լինելու: Շուկան չի մեծանալու, մենք էլ ոչ մեկի համար հետաքրքիր չենք լինելու: Տնտեսական վնասները աղետալի են:
4. Բարոյահոգեբանական ճգնաժամը անասելի խորանալու է: Դեմն առնել չի լինելու: Պանդեմիան և փակ սահմանները խանգարելու է արտագաղթին, սակայն դա էլ ժամանակի հարց է: Մենք բարոյապես և հոգեպես գոյություն չունենք: Ազգը չի քնում: Գիշերը, երբ մտնես ֆեյսբուք, բոլորը օնլայն են ու դեպրեսիվ:
Այս ամենը ունի մեկ լուծում: Ապաշնորհ կառավարիչների հեռացումն ու որակյալ կադրերի ներգրավումը բոլոր ոլորտներում: Եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը