Կորոնավիրուսի տարածման հենց սկզբից մենք տեսնում ենք այս իշխանության ապիկարությունը, և կանխատեսելի էր այն իրավիճակը, որ այսօր արդեն ունենք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:
«Ամբողջ ընթացքում մենք պետական մակարդակով մշակված որևէ սցենար չտեսանք, ավելին, երբ երկրի վարչապետը ասում է, որ պատերազմի օրն իրնեց համար կանխատեսելի էր, ապա ինչու նախարարությունը ռեզերվային տարբերակ չուներ մշակած: Պատերազմական օրերին կորոնավիրուսով ծանր հիվանդներին չէին ընդունում հիվանդանոցներ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Այս ոլորտում բարոյազուրկ ստահակներ են»,-ասաց Գրիգորյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը