14 12 2020

Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք․ Իշխան Սաղաթելյան

Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք․ Իշխան Սաղաթելյան

Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։

ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ. ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։

Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը։

Այսօր՝ ժամը 17։00-ին բոլորիդ հրավիրում ենք Արժանապատվության երթին, որը կմեկնարկի Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգի և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ