12 12 2020

Սույն երեսփոխանը պետք է ներկայացնի իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը. Օհանյանը՝ իմքայլականին

Սույն երեսփոխանը պետք է ներկայացնի իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը. Օհանյանը՝ իմքայլականին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Նոր տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող եւ ավելի քան 16 տարի Արցախի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։

Կարծում եմ, սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։

Այս ամենը թերեւս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ…»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ