ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը 1988-ի փետրվարից ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ:
Շարժման հենքի վրա քաղաքական կուսակցություն ձևավորելու կողմնակիցներից է, Հայոց համազգային շարժում կուսակցության ստեղծման նախաձեռնողներից, ՀՀՇ վարչության առաջին նախագահ:
Նույն թվականին, մի մեծ խումբ համախոհների հետ (Շավարշ Քոչարյան, Դավիթ Վարդանյան, Սեյրան Ավագյան, Արշակ Սադոյան, Լյուդվիգ Խաչատրյան և այլն) դուրս է գալիս ՀՀՇ-ից և հիմնում Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը՝ ԱԺՄ-ն:
Վազգեն Մանուկյանը պաշտոնավարել է 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը: Այդ ժամանակահատվածում և Վազգեն Մանուկյանի անմիջական ղեկավարմամբ են կազմակերպվել, պլանավորվել և իրականացվել մի շարք ռազմական գործողություններ, որոնց շարքում ամենից նշանակալին Քարվաճառի ազատագրումն է:
Վազգեն Մանուկյանի, որպես ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնավարման շրջանը առանձնահատուկ է՝ պատերազմի ընթացքում առանցքային բեկում մտցնելու և հաղթական գործողությունների անցնելու տեսանկյունից:
Հաջորդող տասնամյակում, մինչև 2009 թվականը Վազգեն Մանուկյանը շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը՝ գլխավորելով ԱԺՄ-ն: Վազգեն Մանուկյանը մի քանի անգամ վերընտրվել է ԱԺ պատգամավոր (մինչև 2007 թվականը)
Հայտարարության մեջ, մասնավերապես, ասվում էր. «Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»:
Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը հիմնում է «ՎԵՐՆԱՏՈւՆ» հասարակական-քաղաքական ակումբը, որի նպատակը հանրային կոնսոլիդացիան էր: Ակումբը պարբերաբար կազմակերպում է քննարկումներ և հայտարարություններով հանդես գալիս տարբեր երկրի առջև ծառացած տարբեր թեմաներով:
Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 28-ին, Վազգեն Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը․
«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը