01 12 2020

Նույն պարագայում ադրբեջանցիները քանի՞ օր կհանդուրժեին Մեհրիբանին և Ալիևին գահի վրա․ Սևակ Հակոբյան

Նույն պարագայում ադրբեջանցիները քանի՞ օր կհանդուրժեին Մեհրիբանին և Ալիևին գահի վրա․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Ձեզ եմ ուզում դիմել՝ Հայաստանի «հպարտ» քաղաքացիներ, ինքնիշխանության ու արժանապատվության հրապարակային մարտիկներ, «հեղափոխության» քայլածներ, միտինգներին գնացածներ, ընտանյոք հանդերձ փողոցներ փակածներ, օրուգիշեր սիգնալներ տվածներ, փողոցում «դուխով» Սերժին քրֆածներ, Քոչարյանի դատերով հրճվացածներ, Նիկոլի ամեն ցնդաբանություն հպարտությամբ լայքածներ ու կիսվածներ․․․ Գտա՞ք ձեզ մեջը, հիմա հարցս․

Եթե, օրինակ, հարևան պետության ղեկավար Ալիևը, այս պատերազմի արդյունքում կորցներ, ասենք, երկու շրջան, առանց կրակոցի մեզ հանձներ Բարդա և Տերտեր քաղաքները, մինչ այդ ապատեղեկացներ իր ժողովրդին, թե ամեն բան կարգին է, բայց մի օր անակնկալ ստորագրեր նվաստացնող կապիտուլյացիոն համաձայնագիր։

Այդ ամենի արդյունքում, մեզ մոտ լինեին ադրբեջանցի մի 300 գերի, հազարից ավելի ադրբեջանցի էլ անհետ կորած լիներ, Ալիևի ստորագրածի արդյունքում՝ ադրբեջանցիներն անակնկալի գալով թողնեին իրենց տները և գաղթեին մի քանի օրվա մեջ, հայ զինվորները նկարվեին ադրբեջանական մզկիթների ֆոնի վրա՝ դրանք պղծելով ու պղծեին ադրբեջանական գերեզմանները, Փաշինյանը հեռուստատեսությամբ ամեն օր ծաղրեր ու նվաստացներ Ալիևին և այլն...

Հիշեցնեմ, այդ ամենը լիներ այն պարագայում, երբ Ալիևը 44 օր համայն աշխարհի ադրբեջանցիներին ոչխարի տեղ դրած խաբեր, թե «հաղթելու ենք», «հաղթում ենք», «հաղթել ենք» և այլն և այլն... Պատկերացրեցի՞ք, դժվար չէ, կարծում եմ։ Ի՞նչ եք կարծում ոչ հպարտ, 27 տարի Ալիևների ընտանիքի լծի տակ մի կերպ ապրող ադրբեջանցիները քանի՞ օր կհանդուրժեին Մեհրիբանին և Ալիևին գահի վրա, կարո՞ղ էր նա հնարավորություն ունենալ շարունակել, ոչ հպարտ ադրբեջանցիներին դնել խոտակերի տեղ։ Եվ հա, ի՞նչ կասեինք մենք, չէի՞նք ասի, արա սրանք իսկականից ոչխար ժողովուրդ են, էդտեղ ազգ չկա, լրիվ ոչխար են, որ էսքանից հետո դեռ հանդուրժում են․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ