01 12 2020

Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը․ Աղվան Վարդանյան



Այսօր է Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում, ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է, այն մեկը, որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Կառավարությունում կադրային փոփոխություններին։

«Պատերազմից անմիջապես հետո Նիկոլն իր հերթական ելույթներում ասում էր, որ կառավարությունն ամեն ինչ արել է, հրաշալի է աշխատել։

ԿԳՍՄ՝ Վահրամ Դումանյան, հակական է, երկար տարիներ իր կուռքը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, հիմա Նիկոլն է։ Ես կռապաշտ Կրթության նախարար չեմ պատկերացնում։ Այդ մարդը նախարար նշանակվելուց երեք օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը։

Պաշպանության նախարարություն. պատերազմից հետո Նիկոլը խոսում էր բանակի արդիականացման անհրաժեշտության մասին. ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ։ Նա առաջնագծում երբեք չի եղել, ով ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր. այն Անդո Քոչարյանի, ով, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-երին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին։ Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ