Այո, այսօր մենք ունենք մարտունակ բանակ, մեր բանակն անցել է շատ մեծ պատերազմով, այս դարի ժամանակաշրջանի իմաստով 44 օր պատերազմել, դա ուղղակի բոլոր միջազգային փորձագետներն են ասում, մեծ սխրանք է: Այս մասին,«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե չունենայինք և չունենանք մարտունակ բանակ, մենք ավելի շատ վատ իրավիճակում կարող էինք և կարող ենք հայտնվել: Այո, մեր բանակն ունի ռեֆորմի կարիք, որոնք պետք է միանշանակ իրականացվեն: Մենք ունենալու ենք ավելի հզոր բանակ, քան այսօր ունենք: Բանակը սրբություն է, բոլորիս միասնության երաշխիքն է: Այդ իմաստով այս օրը շատ կարևոր է՝ անկախ նրանից, թե ինչ արհավիրքի միջով ենք անցել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր բանակը տարածքներ գրավող բանակ չպետք է լինի, Մարուքյանն արձագանքեց, թե ցանկացած խելացի քաղաքական կամ ռազմական գործիչ չի ասում, որ մենք տարածքներ գրավող բանակ ենք ստեղծում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը