28 09 2021

ՀՀ-ն իշխանությունների կողմից աճուրդի է հանվել․ մարդիկ պետք է փողոց դուրս գան․ Արա Վարդանյան



Այն, ինչ որ կատարվում է սահմաններին հասկանալի է՝ հաշվի առնելով վերջին երեք տարիներին կատարվածը։ Այդ երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանարապետությունը իշխանությունների կողմից աճուրդի է հանվել։ Փաստ է, որ գումարի դիմաց վաճառքի է հանվել մեր հանրապետությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։

«Իշխանությունը, որը պղծել է մեր անցյալը, վարկաբեկել է մեր հերոսներին, մեր բանակը, մեր հաղթանակը, այսօր այդ նույն իշխանությունը փորձում է պղծել մեր ապագան։ Ցավալի է, որ մեր ժողովրդի մի զանգված հավատում է ներկայիս թրքահպատակ իշխանությանը»,- ասաց քաղաքական գործիչը։

Վարդանյանը հույս հայտնեց, որ կվերսկսվի երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ փողոցային պայքարը և մարդիկ դուրս կգան փողոց։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ