Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին՝ չքաղաքականացնել հումանիտար դոսյեն այդ տարածաշրջանում: Այս մասին այսօրճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր կողմերին՝ չքաղաքականացնել հումանիտար դոսյեն և անմիջապես սկսել աշխատանքը, որը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում, որտեղ բավականին սուր մարդասիրական իրավիճակ է։ Դա կարևոր ներդրում կլիներ տարածաշրջանում մշակութային հուշարձանների և սրբավայրերի անվտանգության ապահովման, միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության հասնելու գործում»,- ընդգծել է նա։
Զախարովան նշել է, որ վերջին օրերին Ղարաբաղում ռուս խաղաղապահները շարունակել են բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար, ականազերծման գործընթաց են իրականացրել և որոնել անհայտ կորած զինվորներին և զոհվածների դիերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը