Երբ 2018-ին Փաշինյանին հարցրի, թե ինչ կլինի, եթե հեղափոխության ժամանակ հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի, Փաշինյանն ասաց՝ ինձ ինչ-որ մեկի բեկորային վիրավորում ստանալը չի հետաքրքրում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«2018 թվական, մարտ ամիս, Լուսավոր Հայաստանի գրասենյակ: Հեղափոխության ճանապարհային քարտեզի քննարկում:
-Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի,- հարցրի ես «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանին:
-Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Ես վախեցած լռեցի: Այսքանը: Բարի գիշեր և համբերություն բոլորիս»,- գրել է պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը