ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը քիչ առաջ մուտք գործեց ՀՔԾ։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն, ամենայն հավանականությամբ, մեղադրանք են առաջադրելու։
«Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ ինչ անհեթեթություն ասես կարող եք սպասել, այնպես որ ոչինչ պետք է չէ բացառել, կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել»,- ասաց Մինասյանը և հավելեց, որ իրենց այս ժամին են հրավիրում, որպեսզի չկարողանան մասնակցել հանրահավաքին։
«Ապօրինություններն այնքան ցցուն են, որ ես կարծում եմ, թե Սասուն Խաչատրյանը, թե Արթուր Դավթյանը պետք է գիտակցեն, որ գալու է իրենց պատասխանատվության պահը։ Եթե, իհարկե, պատասխանատվություն բառի էությունը հասկանում են, ինչպես որ, վստահ ենք, չի հասկանում Նիկոլ Փաշինյանը և քաղաքական մեծամասնության այն անձինք, որոնք հպարտորեն հայտարարում են, թե իրենք զգում են պատասխանատվություն, բայց, համոզված եմ, չեն հասկանում՝ դա ինչ է։ Դա հասկացող մարդը ոչ միայն հրաժարական, ինքնավնասում կաներ, այլ նաև գլուխը կախ, ամոթից դուրս չէր գա, բայց տեսնում ենք՝ իշախանությունն ամոթ չունի»,- շեշտեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը