ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր է քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերի էջից:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում:
«Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ», - ասել է ԱՄՆ դեսպանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը