06 11 2020

Այ էդ մի բանը պիտի չասեիր. Գևորգ Պետրոսյանին դատ են տվել

Այ էդ մի բանը պիտի չասեիր. Գևորգ Պետրոսյանին դատ են տվել

 

Hraparak.am-ը գրում է.

«Դերասան Սերգեյ Դանիելյանն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դատական հայց են ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ։

 Քաղաքացիական հայցերի հիմք են հանդիսացել, ըստ նրանց, պատգամավորի կողմից իրենց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները։

 Պերոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է․ «Իբր թե ես վիրավորել եմ իրենց եւ՛ իմ գրառումներով, եւ՛ հրապարակային ելույթներով։ Դե որ Դանիել Իոաննիսյանին ասել եմ՝ նա իրավաբանորեն անգրագետ է, ինքը ժողովրդի աչքին իրավապաշտպան ձեւանալու անհաջող փորձ կատարեց եւ ասեց, որ ես առանց դիմակի գնացի, նստեցի ավտոմեքենան, ճիշտ է ինձ ոստիկան չպատահեց, բայց ես պետք է գնամ հայտարարություն տամ, որ տուգանեն․ սա լրիվ խելագարության կանխավարկած էր եւ անգրագիտության, մեկ էլ որ ասել եմ՝ «արա՛, այ տղա»։ Հիմա էլ եմ պնդում, որ ինքը «արա՛, այ տղա» է, ես դրա բացատրությունը կտամ»։

 Ինչ վերաբերում է դերասանի հայցի հիմքին, մասնավորապես, թե ո՞ր արտահատությունն է նա վիրավորանք դիտարկել, պատգամավորը պատասխանել է․ «Սերգեյ Դանիելյանն էլ հայտարարություններ էր արել «Բարգավաճ Հայաստանի» եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին, ես էլ իրեն անվանեցի «բեմի համբալ», եւ դրա բացատրությունն էլ կարող եմ տալ դատարանում։ Ես պարզապես զարմանում եմ, որ այս մարդիկ առանց ամաչելու, մոռանալով իրենց անցյալը բարոյականությունից են խոսում»:

 Երկուսն էլ պահանջում են 1 միլիոն դրամ և ներողություն խնդրել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ