05 11 2020

ԼՂ հակամարտության գոտում վարձկանների ներկայությունը հղի է ահաբեկչական անկլավի առաջացմամբ. Զախարովա



 

ԼՂ հակամարտության կողմերին կոչ ենք անում՝ ծայրահեղ զսպվածություն դրսևորել, խուսափել խաղաղ բնակչության թիրախավորումից և թույլ չտալ երրորդ կողմերի միջամտություն: Այդ մասին նոյեմբերի 5-ին ճեպարզույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անհրաժեշտ է գործնականում աշխատել  լարվածության ապաէսկալացման և հիմնարար սկզբունքների հիման վրա բանակցությունների վերականգնման ուղղությմաբ՝  խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է Զախարովան:

Խոսելով Մերձավոր Արևելքից ԼՂ համակարտության գոտի վարձկան-ահաբեկիչների տեղափոխմանը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն նշել է,  որ  «Ղարաբաղում նրանց ձեռքերը թաթախված արյան մեջ» , ինչի մասին ՌԴ-ն բազմիցս հայտարարել է:

«Եվ խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է , որոնք ջիհադիզմի գաղափարների հետևորդներ են:

ՌԴ-ին չի  կարող չանհանգստացնել դա, քանի որ ապագայում այս ամենը հղի է Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացմամբ»,-ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ