02 11 2020

Էրդողանն ավելի վտանգավոր է աշխարհի համար, քան կորոնավիրուսը. Դավութօղլու

Էրդողանն ավելի վտանգավոր է աշխարհի համար, քան կորոնավիրուսը. Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից ընկեր Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատել է Թուրքիայի իշխանություններին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդել է Cumhuriyet-ը։

Ահմեդ Դավութօղլուն իր «Ապագա» կուսակցության  առաջին համաժողովում ելույթին առանց անուն շեշտելու, սակայն ակնհայտ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սկանդալային խոսքեր է ասել նրա հասցեին։

«Այսօր Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը ոչ թե կորոնավիրուսն է, այլ անգրագետ ու պոպուլիստ ղեկավարների տարածած ավտորիտար մշակույթի վիրուսը։

Եթե կորոնավիրուսը մարդու մարմնին է վնաս տալիս, ապա երկրորդը՝ ոչնչացնում է մարդու հոգին ու ուղեղը։

Պատմության այլ  վիրուսների պես, կորոնավիրուսը եւս կանցնի, սակայն մյուս վիրուսը մարդու բանականություն ու հոգին է զավթում եւ մնայուն է՝ ոչնչացնելով մարդու ինքնությունը»,– ասել է Դավութօղլուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ