Թեհրանը պատրաստ է միջնոդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, երկրի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաքչին, ով օրերս այցով եղել է Արդբեջանում, ՌԴ-ում և երեկ արդեն՝ Հայաստանում:
Նրա խոսքով՝ Իրանը լավ հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, ուստի ԼՂ հակամարտության կարգավորման իր պլանում հաշվի է առել երկու կողմերի նպատակները:
«Մենք կազմել ենք այնպիսի առարկներ, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար, և տարածաշրջանի երկրները կարողանան իրենց մասնակցությունն ունենալ: Հույս ունենք, որ այդ ծրագիրը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության»,- նշել է Արաքչին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը