23 10 2020

Կրեմլում չգիտեն` ԼՂ հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը

Կրեմլում չգիտեն` ԼՂ  հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը

Կրեմլում դեռ չգիտեն` ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ ԼՂ հարցի մասին խոսելիս ասել է, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին:

«Մենք դեռ չգիտենք», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը համաձայն է այս գնահատականի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել հակամարտության կարգավորման բանակցություններում:

Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ