23 10 2020

Զորքն առաջնագծում որևէ բանի կարիք չունի. Արծրուն Հովհաննիսյան

Զորքն առաջնագծում որևէ բանի կարիք չունի. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։ Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Եթե այդ կարիքը առաջանում է ընթացքում, ապա ընթացքում էլ լուծվում է Զինված ուժերի մատակարարման և ծառայությունների միջոցով։  Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, որոնք կարգավորում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։Իսկ եթե խոսքը դրամական միջոցների մասին է, ապա պետք է դրանք ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց Հովհաննիսյանը։

«Գիտեմ, որ շատերիդ պարագայում մաքսիմալիստական ընկալումներ կան ամեն մի գյուղի, դիրքի, կամրջի, գետի ու բնագծի ուղղությամբ մանրակրկիտ տեղեկություն ստանալու ցանկություն: Բայց պատերազմի ժամանակ այնքան էլ տեղին չեն նման պահանջմունքները, մենք հստակ իրավիճակի բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձևով, ծանր իրավիճակը՝ ծանր ձևով: Բայց պատերազմի դինամիկան շատ մեծ է, արագ է փոփոխվում իրավիճակը, հետևաբար պետք չեն ոչ բացարձակ մեծ էյֆորիան, ոչ էլ ընկժվածությունը, որ դրսևորում են հատկապես համացանցում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

«Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզի մասին (համացանցում շրջանառվող), պատերազմի առաջին օրվանից իրականացվել է, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը: Մենք շատ ենք ստանում այդ հարցը, թե արդյո՞ք քարտոզով կարելի է ներկայացնել, թե՞ ոչ: Առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ