Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի հայտարարեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և հայերը չեն կարող հայտնվել ադրբեջանցիների կառավարման ներքո, քանզի հայերի դեմ ցեղասպան Թուրքիան է ու դրա կրտսեր եղբայրը, որը նախորդ դարի 80–ականների վերջում էթնիկական հողի վրա հանցագործություններ է իրականացրել Բաքվում ու Սումգայիթում։ Դատելով ամենից՝ Պուտինը հող է նախապատրաստում ՌԴ հումանիտար առաքելության ու, մասնավորապես, տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքի համար։
Ինչ վերաբերում է մեզ, ապա հայկական դիվանագիտությունն իր ամբողջ ջանքերը պետք է ներդնի Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ» կարգախոսով։ Իսկ ամենաառաջնային խնդիրը՝ պատերազմը կանգնեցնելն ու նոր զոհերից խուսափելն է (ըստ Պուտինի՝ հայկական կողմն արդեն իսկ ունի ավելի քան 2.000 զոհ)։ Պատերազմից հետո արդեն հնարավոր կլինի նոր քաղաքականություն վարել ներսում ու դրսում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը