21 10 2020

Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան

Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման մասին:

Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք։

Հիշեցնեմ՝ օրեր առաջ հրապարակած 16 կուսակցությունների առաջարկը միտված էր հենց նման հանդիպումների համար լավագույն ձևաչափի և շահագրգիռ քննարկումների միջոցով իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակմանը։ Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է»։

 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ